ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Փարիզն այլևս չի պնդում, որ Ասադը հեռանա Սիրիայի նախագահի պաշտոնից

Փարիզն այլևս չի պնդում, որ Ասադը հեռանա Սիրիայի նախագահի պաշտոնից
07.05.2018 | 09:35

Ֆրանսիան, որպես Սիրիայում իրավիճակի կարգավորման պայման, այլևս առաջ չի քաշում Բաշար Ասադի՝ նախագահի պաշտոնից հեռանալու հարցը` հաղորդել է ՌԴ–ում Ֆրանսիայի դեսպան Սիլվի Բերմանը։ Դիվանագետը ասել է, որ Ֆրանսիան Սիրիայի ժողովրդի փոխարեն որոշումներ չի կայացնելու։ Նա նշել է, որ Սիրիայի ապագան պետք է որոշեն երկրի քաղաքական ուժերը՝ երկխոսության արդյունքում։

Դիտվել է՝ 1110

Մեկնաբանություններ